gallery/logo_en

2010 թվականին մի կլայպեդյան ընկերություն մտածել է, թե ինչպես տոնել իր հերթական ծննդյան օրը եւ որոշել է այդ հարցին ստեղծագործական մոտեցում ցուցադրել. «Ինչո՞ւ չշնորհավորենք մեր հաճախորդներին, քանի որ հաճախորդը բիզնեսի հիմքն է»։

 

Երկարատև քննարկումներից հետո ընկերությունը պարզել է, որ աշխարհում չկա այդպիսի օր, որը կտոնեին հաճախորդները, այդ պատճառով որոշում է կայացվել ստեղծվել այդպիսի օր։

Տոնի պատմությունը

2010 թվականի մարտի 19-ին ուղարկվել են առաջին շնորհավորանքները «Հաճախորդի օրվա» կապակցությամբ Կլայպեդայից՝ աշխարհի տարբեր քաղաքներ։ Իրադարձությունը հավերժացնելու գործում օգնեց մամուլը՝ «ClientsDay.com»-ը, ինչպես նաեւ լիտվական «day.lt» պարբերականը։

 

2011 թվականին ամենաակտիվ եւ պոզիտիվ ընկերությունները սկսեցին շնորհավորել հաճախորդներին եւ տարածել տոնի գաղափարը։ 2012 թվականին տոնի գաղափարը համաճարակի նման սկսեց արագ տարածվել։ Հաճախորդներին շնորհավորող ընկերությունների թիվն աճում էր։ Նախաձեռնությանն աջակցեց մամուլը և Կլայպեդայի առևտրա-արդյունաբերական ու արհեստավորների պալատը։ Ի դեպ, Ղեկավարի Օրը (Բոսսի Օրը) գրանցվել է ԱՄՆ-ի առևտրային պալատում։

2013 թվականին տոնին միացան նաև Լիտվայի խոշոր ընկերությունները՝ Akropolis, Bitė եւ շատ ուրիշներ։ Փաստի ամրագրմանը նպաստեց IQSA Միջազգային ասոցիացիան։ Այդ ժամանակ խոշորագույն ռուսական «calend.ru» կայքը ցուցակը լրացրեց այդ տոնով. այդպես Ռուսաստանը միացավ «Հաճախորդի Օրը» տոնելուն։ Բազմաթիվ ռուսական ընկերություններ հավանություն տվեցին այդ նախաձեռնությանը։

 

2014 թվականին տեղի ունեցավ «Հաճախորդի Օրվան» նվիրված առաջին զանգվածային միջոցառումը։ Ռուսաստանում հրապարակայնորեն շնորհավորեցին Beeline, SuperJob եւ այլ ընկերություններ։ Լիտվայի նախագահը դրական է գնահատել գաղափարը, սեյմում առաջ է քաշվել այն դարձնել հիշատակի օր։

gallery/holiday-1
gallery/holiday-3

Ի՞նչ է «Հաճախորդի Օրը»

Աշխարհում միակ ոչ պաշտոնական տոնը՝ հատուկ ստեղծված հաճախորդների համար։ Տարբեր կազմակերպիչների ներկայացուցիչները շնորհավորում են տոնի կապակցությամբ.

  • Ծառայությունների կամ ապրանքների գնորդներին
  • Խանութների եւ առևտրի կենտրոնների հաճախորդներին
  • Առցանց խանութների հաճախորդներին
  • Գործընկերներին

Այդ տոնի նպատակն է հնարավորության տալ ընկերություններին եւ կազմակերպություններին հիշել, շնորհավորել եւ երախտագիտություն հայտնել սեփական հաճախորդներին։ Տոնի գլխավոր ատրիբուտը հաճախորդի նկատմամբ ուշադրությունն է՝ արտահայտված տարբեր եղանակներով։ Այդ տոնի ի հայտ գալուց առաջ բազմաթիվ ընկերություններ աշխարհում ավանդաբար շնորհավորում էին հաճախորդներին Սուրբ Ծննդյան, մարտի 8-ի, Սուրբ Վալենտինի օրվա, Սուրբ Զատիկի եւ այլ տոների կապակցությամբ, որոնք այլ նպատակ ունեն։ Այժմ գործընկերները, պետական հաստատությունները կարող են հաճախորդներին հաճույքով շնորհավորել հատուկ նախատեսված օրվա առթիվ։ Հաճախորդը բիզնեսի հիմքն է։

gallery/01
gallery/03
gallery/officially
gallery/wiki